Հնդկաստանում հիվանդանոցները աշխատում են արևային մարտկոցների հաշվին
Общество24.kz-ն գրում է, որ Հնդկաստանի Ռայչուր քաղաքի ավելի քան 250 հիվանդանոցներ աշխատում են արևային մարտկոցներով: Համակարգի տեղադրումը պետական բժշկական կենտրոններում արժե գրեթե 8500 դոլար։ Հիվանդանոցների ու կլինիկաների մաքուր էներգիայի անցնելն օգնել է նվազեցնել արտանետումները մի ոլորտում, որը կազմում է աշխարհի ընդհանուրի մոտ 4,5%-ը: Բացի անխափան էլեկտրամատակարարումից, տանիքների արևային մարտկոցները օգնում են բժշկական հաստատություններին նվազեցնել ֆինանսական ծախսերը: Արևային մարտկոցների տեղադրումից հետո 2 տարվա ընթացքում որոշ հիվանդանոցներ էլեկտրաէներգիայի համար վճարում են առնվազն 50% ավելի քիչ։ Նշենք, որ Հնդկաստանը առողջապահության ոլորտում ծախսերի ամենացածր մակարդակ ունեցող երկրներից է։ Նման ծախսերը կազմում են ազգային բյուջեի 2%-ից մի փոքր ավելին:
— Մինչ արևային մարտկոցների տեղադրումը, մենք հաճախ էինք աշխատում մթության մեջ: Ռայչուրում էներգամատակարարման հետ կապված խնդիրներ հաճախ են լինում։ Մենք կարող էինք օրական 4-5 ժամ առանց էլեկտրականության մնալ, և դա խնդիրներ էր ստեղծում մեզ և մեր հիվանդների համար։ Օրինակ ծննդաբերության ժամանակ հիվանդին սրսկելու համար պետք էր լապտեր կամ լամպ օգտագործել,— պատմել է Ռայչուրի հիվանդանոցի գլխավոր բուժքույր Մարթա Ջոնսը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]