Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել
ОбществоNashkraj.by-ն գրում է, որ Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզի Բարանովիչ քաղաքի կենտրոնում՝ շատրվանի մոտ, հայտնվել է արվեստի նոր օբյեկտ՝ արևային էներգիայով աշխատող ինքնավար լիցքավորման կայանով զրուցարան, որն այժմ կարող են օգտագործել բոլորը։ Նման նվեր քաղաքի 152-ամյակի տոնակատարության նախօրեին մատուցել է կրթական համակարգը։
Ըստ Բարանովիչի քաղաքային գործկոմի կրթության բաժնի ղեկավար Տատյանա Շեստակի, կառույցի ստեղծման գաղափարն առաջացել է քաղաքում անցկացված տարածաշրջանային նորարարական բիզնես հաքաթոնի ժամանակ, որին մասնակցել են Բրեստի շրջանի դպրոցականներ:
«Մեր քաղաքի աշակերտների և ուսուցիչների միավորված թիմը՝ «Ակտիվ էներգիա քաղաքի սրտում» սոցիալական արվեստի օբյեկտի նախագծով արժանացել է մրցանակի։ Այժմ այդ նախագիծն էլ իրականացվել է։ Ինքնավար լիցքավորման կայան ստեղծելու համար կատարվել են անհրաժեշտ հաշվարկներ՝ արևային մարտկոցների քանակը, USB պորտերի քանակը, ինքնավար լուսավորության հզորությունը և ավելորդ էներգիան կուտակելու մարտկոցների հզորությունը։ Օբյեկտի նախագիծը համաձայնեցվել է մեր ճարտարապետության բաժնի հետ»,— ասել է Տատյանա Իվանովնան, — ինքնավար լիցքավորման կայանը կգործի չորս արևային մարտկոցների հիման վրա՝ 600 վտ ընդհանուր հզորությամբ։ Հնարավոր կլինի միաժամանակ լիցքավորել ութ սարք՝ բջջային հեռախոսներ, խելացի ժամացույցներ, պլանշետներ։ Նաև մեր քաղաքի բնակիչներն այդ կայանի օգնությամբ կկարողանան միանալ Wi-Fi-ին»։
Կայանի աշխատանքային ժամերն են 8:00-24:00-ը: Երեկոյան այն գեղեցիկ կլուսավորվի։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]