«Այսօր թանգարանի համար պատմական օր է». կայացել է Էրմիտաժի և Էրեբունու թանգարանի միջև պայմանագրի կնքման արարողությունը
КультураԷրեբունի թանգարանում կայացել է Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի և Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև առցանց ձևաչափով պայմանագրի կնքման արարողությունը։ Այն ստորագրվել է պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկու և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի կողմից։ Պայմանագրով նախատեսված է Էրեբունի թանգարանում ստեղծել Էրմիտաժի անկյուն, ինչպես նաև առավել զարգացնել երկու հաստատությունների միջև փոխադարձ համագործակցությունը։
«Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը շեշտեց, որ այսօր հայոց պատմության համար կարևոր օր է և պատմական օր է մեր թանգարանի համար:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ սա կարևոր իրադարձություն է:
«Պետք է գիտակցենք, որ Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի հետ համագործակցությունը կարևոր մշակութային իրադարձություն է և հենց մշակութային իրադարձությունների շնորհիվ էլ պահվում և ամրապնդվում են բարեկամական կապերը»,- ասաց Սեդա Աղբալյանը: