Ադրբեջանը պետք է հասկանա, որ այլ կերպ հնարավոր չէ. Ռուբեն Վարդանյան
Общество«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է.
Հայկական աշխարհի օրակարգում կա չորս խնդիր՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Հայաստան-Արցախ հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ արցախյան հիմնախնդիրը։
Սրանք բազմակողմանի լուրջ խնդիրներ են, որոնք թեև փոխկապակցված են, այդուհանդերձ, տարբեր են։ Հասարակությունը ներգրավված չէ այս գործընթացում, որպեսզի իսկապես գտնվի լուծում և արվեն քայլեր, որոնք անհրաժեշտ են։ Մենք ամբողջական չենք օգտագործում Սփյուռքի ներուժը, մենք չենք օգտագործում մեր դաշնակիցների ռեսուրսները, ինքներս մեզ համար չենք կարողանում հստակ ձևակերպել կարևոր հարցերի նկատմամբ մեր դիրքորոշումը։
Այդ պատճառով դա ոչ միայն տարբեր կուսակցությունների, ընդդիմության և իշխող ուժի միջև ներքաղաքական պայքար է, այլ, ընդհանուր առմամբ, այսօր մենք չենք փորձում օգտագործել հայերի ամենակարևոր առավելությունը՝ մեր բացառիկ կադրերին՝ հայրենակիցներին, որոնք ապրում են ոչ միայն Արցախում և Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։