«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ
ОбществоՀամաշխարհային նշանակություն ստացած աշխատանքի տոնը միտված է գովերգելու աշխատանքն ու աշխատավորին։ Շնորհավորելով աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ բոլորիս խաղաղ և պտղաբեր աշխատանք․ շնորհակալություն հայտնելով մեր աշխատասեր հայրենակցին՝ ճարտարապետին, շինարարին, իրավաբանին, տնտեսագետին, հաշվապահին, զինվորականին, մանկավարժին, բժշկին, լրագրողին իր կատարած արդար ու անմնացորդ աշխատանքի համար։ Միայն ձեր ամենօրյա ինքնազարգացման, քրտնաջան և ստեղծագործ աշխատանքի շնորհիվ կշարունակվի երկրի վերընթաց զարգացման ուղին։