Տարադրամի փոխարժեքն այսօր
ЭкономикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և եվրոյի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ ապրիլի 29-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 382,92 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 388.72 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը մնացել է անփոփոխ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 417.47 դրամ է, եվրոն արժեզրկվել է 1.21 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 431,42 դրամ միջին գնով, ինչը 1,24 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.09 դրամով և կազմել 4.67 դրամ։
Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.99 դրամ միջին գնով, ապրիլի 28-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.12 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 468.35 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.19 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,70 դրամով՝ կազմելով 493,35 դրամ։