Փաշինյանն ու արևային էներգիայի հարցում նրա մանիպուլյացիաները
ОбществоՕրեր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ուշագրավ մի անալոգիա էր արել, բայց հերթական անգամ իրեն գցել մանիպուլացիաների դաշտը։ Պատասխանելով պատգամավորներից մեկի՝ տնտեսությանը վերաբերող հարցին, հայտարարել էր, թե մեր խնդիրն է ոչ թե պղնձակտոր արտահանել, այլ, օրինակ, արևային վահանակներ, որովհետև պղինձը արևային վահանակների ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, ասել էր Փաշինյանը և հավելել. «Անկեղծ խոսենք, բարդ է դա անել փակ ճանապարհներով, ուստի և պետք է բացենք մեր ճանապարհները, որպեսզի մեր տնտեսության բարդության աստիճանը բարձրացնենք, մենք ճարպիկ ենք, բայց ամենաճարպիկը չենք»,- ասել էր նա։
Այն, որ Փաշինյանի ճարպկությունը ներում է ընդամենը կեղծ համեմատություններ անելով փորձել շեղել հանրությանը, որևէ մեկը չի կասկածում։
Մի երկիր, որը տասնամյակներ շարունակ միայն պղինձ և այլ օգտակար ռեսուրսներ է արտահանել, այսօր չի կարողանալու բարձրացնել իր տնտեսության բարդության աստիճանը, որովհետըև մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», որի ծավալները նույնիսկ Հայաստանի կարիքների մի չնչին մասը չեն կարողանում առայժմ ապահովել, իսկ արտահանման համար պետք է այդ գործը դրված լինի արդյունաբերական հիմքերի վրա և ենթակառուցվածքները միայն արևային վահանակների արտադրության համար չէ որ անհրաժեշտ են, դրա մեջ թե՛ իր նշած ճանապարհների խնդիրը կա, թե՛ ներմուծումների, թե՛ արտահանումների, թե՛ աշխատուժի և թե՛ որակավորված մասնագետների, ինչն առնավազն փաշինյանական իշխանության պայմաններում գրեթե անհնար է ապահովելը, առավել ևս, երբ արևային վահանակների ոլորտում աշխարհում կա մենաշնորհատեր պետություն, որը թե՛ բավարար ռեսուրսներ ունի և թե՛ բավարար աշախատուժ դա իրականացնելու համար։ Խոսքը Չինաստանի մասին է։
Նինա Առաքելյան