Meta-ում զանգվածային կրճատումներ են սկսել
МеждународноеMeta ընկերությունը, ինչպես և նախատեսվում էր, սկսել է զանգվածային կրճատումներ, հայտնում է CNBC-ն։
Աշխատանքը կորցրել են տեխնիկական ոլորտի աշխատողները՝ օգտատերերի ինտերֆեյսի, ծրագրային ապահովման, գրաֆիկական դիզայնի մշակողները և այլ տեխնիկական մասնագետներ, որոնք հեռացման մասին հայտնել են LinkedIn-ում։ Meta-ի խոսնակը տեղեկությունը հաստատել է CNBC-ին:
Աշխատակիցների կրճատումը ինչը տեղի է ունեցել ծախսերի կրճատման խոշոր ծրագրի շրջանակում: Նախատեսում է, որ ընկերությունը աշխատանքից կազատի ընդհանուր առմամբ 21 000 մարդու:
Սպասվում է, որ կրճատումների հաջորդ փուլը տեղի կունենա մայիսին։
Ավելի վաղ ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ կրճատումների շրջանակում կվերացվեն բազմաթիվ «կառավարչական շերտեր», կազմակերպությունը կդառնա «ավելի հարթ», իսկ մենեջերների ներդրումը կընդլայնվի։ Բացի այդ, կդադարեցվեն նոր աշխատակիցների աշխատանքի ընդունելու և կսահմանափակվեն ոչ առաջնահերթ ծրագրերը: