Պաշտոնանկություն՝ Արցախում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրերի՝ Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ — նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: