6․463․511 դրամ` Արցախում արևային ջրաջեռուցիչների տեղադրման համար․ հաջորդ շահառուն Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն է
ОбществоԻդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժն» արդեն հատել է 120 մլն դրամի սահմանը։ Ապրիլ ամսվա շահառուն Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն է, որի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով:
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ընկերությունների համար կարևոր է սեփական ներդրումն ունենալ մեր հայրենիքի պաշտպանների կյանքի որակի բարելավման գործում։ «Պատերազմի մասնակիցների վերաինտեգրման խնդիրը հասարակության մեջ առաջնային նշանակություն ունի, և ժամանակին լուրջ քայլերի չդիմելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ թե՛ հենց պատերազմի մասնակիցների, և թե՛ ողջ հասարակության համար, ուստի մենք մեծ հույսով և սպասումով այս ծրագիրն ընտրեցինք որպես ապրիլ ամսվա շահառու», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։
«Այս ծրագրի հիմքում ընկած է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների մասնագիտական կարողությունների և հմտությունների բացահայտումը, դրա հիման վրա նոր հնարավորությունների ստեղծումը՝ իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար», – նշել է «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը։
Նշենք, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության փետրվար և մարտ ամիսների ընթացքում ընկերությունների հարթակներով կատարվող վճարումների արդյունքում հավաքված ողջ գումարը՝ 6․463․511 դրամ, ուղղվեց Արցախի գյուղական բնակավայրերի բնակիչների մասնավոր տնային տնտեսություններում արևային ջրաջեռուցիչների տեղադրմանը։
Ծրագիրը նպաստում է գյուղացիների գազի և էլեկտրականության ծախսերի կրճատմանը, տնային տնտեսությունների ինքնատնօրինման բարձրացմանը և ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության կախվածության նվազեցմանը Հայաստանից գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից:
«Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի կամքի դեսպան կարող եք դառնալ նաև Դուք․ պարզապես անհրաժեշտ է բոլոր վճարումներն իրականացնել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am, Idram.am առցանց հարթակներով և երկու ընկերությունների տերմինալներով։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ