Արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժները ևս կատեստավորվեն և լրավճար կստանան
ОбществоՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հաստատեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նիջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական ուսումնական հաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն ու դրա արդյունքում վերջինիսլրավճարի տրամադրումն է։
2021/2022 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել են 5099 ուսուցիչներ (76.8%-ը՝ կանայք), որոնց 42.6%-ն ունեցել է միջին մասնագիտական կրթություն:
Մանկապատանեկան մարզադպրոցներում մարզումներն իրականացրել են 2104 մարզիչ-մանկավարժներ, նրանցից (324-ը` 15.4%-ը՝ կանայք):
Մանկվարժների ցածր աշխատավարձը խոչընդոտում է նոր մասնագետների՝ համակարգ մուտք գործելուն:
Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը արտադպրոցական ուսումնական հաստատություններ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճարհետևյալ տրամաբանությամբ․
Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած կկազմի 100 հազար դրամ):
Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած կկազմի 80 հազար դրամ):
Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած կկազմի 60 հազար դրամ):
Կամավոր ատեստավորման գործընթացի իրականացման տեղեկանք.
Կամավոր ատեստավորումն անցկացվելու է նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան․
1) 2023 թվականից սկսած ատեստավորումն իրականացվելու է մարզադպրոցներում դասավանդող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ինչպես նաև ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողների համար։
2) 2024 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվելու է նաև մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողների համար։
3) 2023 թվականից սկսած ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, ով լրավճար կարող է ստանալ որևէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսված։
Դիմումների ընդունումը կսկսվի մարտի 15-ից, դիմումներն ընդունվելու են էլեկտրոնային տարբերակով: