«ԴիջիԿոդ» մրցույթի հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է
ОбществоՄեկնարկել է «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը։ Այս տարի այն կանցկացվի 8-րդ անգամ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից։
Մրցույթի հիմնական նպատակներն են նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը, նրանց խաղերի սպառողներից վերածել խաղ ստեղծողների, բացահայտել տաղանդավորներին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները, ինչպես նաև բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին։
«Դիջիկոդ» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ծրագրավորել Scratch / («Աղուես»), K-turtle / («Կրիայ»), Python («Փայթըն»), Particle, ESP32, IDE, C+++ ծրագրերով։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես դպրոցականները, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է: Մրցույթի կանոնակարգին և հայտագրման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը իրականացվում է 2015թ․-ից ի վեր։ Այս ընթացքում մրցույթին մասնակցել են շուրջ 3500 դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից (ներառյալ՝ Արցախը), Ջավախքից և Հնդկաստանից։ 50-ից ավելի թիմեր հաղթանակ են տարել, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ և տարբեր տեսակի խրախուսումներ։