Երևանում կանցկացվեն Կարիերայի հանգստյան օրեր
ОбществоՓետրվարի 18-ին և 19-ին Երևանում կանցկացվեն Կարիերայի հանգստյան օրեր։
Այս հանգստյան օրերին Երևանի կենտրոնում՝ Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա աշխատանքի երկօրյա տոնավաճառ։
Առաջին օրը՝ շաբաթ, ժամը 11-ից 18-ը IT ոլորտի մասնագետներն արդեն 4-րդ անգամ կկարողանան շփվել հայաստանյան 25 խոշորագույն IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք տարբեր մակարդակի մասնագետների համար առաջարկում են ավելի քան 300 բաց թափուր աշխատատեղ:
JobHub Fair-ի նախորդ միջոցառումներն այցելել են ավելի քան 6500 մարդ, որոնցից 1000+ – ը աշխատանք են գտել:
Մուտքն ազատ է, հյուրերի քանակը սահմանափակ:
Գրանցումը «Աշխատանք IT-ում (JobHub Fair)»՝ https://jobhub.am/event/
Երկրորդ օրը՝ կիրակի, ժամը 11-ից 18-ը տեղի կունենա Աշխատանքի տոնավաճառ, որին բոլորն անհամբեր սպասում էին – Կարիերա՝ ոչ IT-ում: Մենք հրավիրում ենք հայցորդներին, ովքեր աշխատանք են փնտրում տարբեր մասնագիտությունների գծով։ Ավելի քան 300 թափուր աշխատատեղ հետևյալ ոլորտների 30+ ընկերություններից՝ ռեստորանային և հյուրանոցային բիզնես, ավիացիա, բանկեր և ապահովագրություն, շինարարություն, հեռուստաօպերատորներ, կրթություն, դիզայն, ռեքրութինգ և այլն:
Մուտքն ազատ է, հյուրերի քանակը սահմանափակ:
Գրանցումը «Կարիերա՝ ոչ IT-ում»՝ https://move2armenia.am/event/
Փետրվարի 18-ին և 19-ին հայցորդները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ հայաստանյան առաջատար գործատուների հետ, այլև հենց միջոցառման ժամանակ ստանալ հարցազրույցի հաջորդ փուլի հրավեր, ինչպես նաև անվճար լուսանկարվել ռեզյումեի համար:
Կազմակերպիչներ — move2armenia.am, event.jobhub.am և www.aca.am/en, IDeA Foundation-ի աջակցությամբ:
Թե էլ ինչպես կարելի է աշխատանք գտնել Հայաստանում, կարդացեք մեր նյութում` https://move2armenia.am/rabota/top-5-sposobov-poiska-raboty-v-armenii/
Կհանդիպենք կարիերայի օրերին այս շաբաթավերջին: