Մեր ժողովուրդը պետք է իր ջանքերն ու նվիրումը ներդնի Հայաստան ու Արցախ աշխարհի առաջընթացի ու հզորացման համար. Արթուր Ալավերդյան
ОбществоԱրթուր Ալավերդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետության հիմքը դպրոցն է, հենարանը՝ բանակը։ Եթե տնտեսենք դպրոցների վրա, բանտեր կկառուցենք, եթե տնտեսենք ազգային բանակի վրա, գերեզմաններ կփորենք»։- Օտտո Ֆոն Բիսմարկ։
Հայոց բանակը 1992 թվականից առ այսօր կազմավորվել է մեծ զոհողությունների գնով՝ տարիներ շարունակ արյամբ գծելով մեր սահմանները և նվիրական ոգով պաշտպանելով սեփական հողը. իմ խոնարհումն եմ հայտնում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել են իրենց զինվորական պարտքը կատարելիս։
Այսօր ի սփյուռս աշխարհի մեր ժողովուրդը պետք է իր ջանքերն ու նվիրումը ներդնի Հայաստան ու Արցախ աշխարհի առաջընթացի ու հզորացման համար՝ համազգային հոգատարություն ցուցաբերելով բանակաշինությանը։
Խաղաղություն հայոց սահմաններին, բարի ծառայություն և բարի վերադարձ բոլոր զինծառայողներին։
Փա՛ռք ու պատի՛վ մեր անձնվեր հերոսների հիշատակին:
Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ և հայ զինվոր: