Global Finance. Կոնվերս Բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է
ОбществоԿոնվերս Բանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից լավագույնն է ճանաչվել «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում՝ վերահաստատելով առաջատարի դիրքն այս ոլորտում:
Հունվարի 25-ին Լոնդոնում՝ «BAFT Europe Bank-2023» համաժողովի ընթացքում կայացած մրցանակաբաշխությանը մասնակցել և առևտրի ֆինանսավորման ոլորտում հեղինակավոր մրցանակը ստացել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը։
«Առևտրի ֆինանսավորման ոլորտում անցած տարի կայուն աճ է գրանցվել՝ պայմանավորված գործընթացների ավտոմատացմամբ և նորարարությունների կիրառմամբ»,- ասել է Global Finance-ի հրատարակիչ և խմբագրական տնօրեն Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն՝ հավելելով, որ մրցանակաբաշխությունում հաղթած բանկերն ապրանքների և ծառայությունների առաջարկներով իրենց երկրների առաջատարներն են:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրենը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է հերթական անգամ արժանանալ Global Finance ամսագրի մրցանակին «Առևտրի ֆինանսավորման լավագույնը Հայաստանում» անվանակարգում: Մրցանակն ապացուցում է մեր բիզնես ճկունությունը և հաստատում է առևտրի ֆինանսավորման ոլորտում մեր քայլերի արդյունավետությունը: Այսօր Կոնվերս Բանկը կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչև առևտրի ֆինանսավորման գործիքների ու վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ: Մեր ծառայությունների ընդլայնման ուղղությամբ քայլերը կլինեն շարունակական»:
Նշենք, որ Global Finance-ը միջազգային ֆինանսական ամսագիր է, որը հիմնադրվել է 1987թ: Այն հրատարակվում է ամսական պարբերականությամբ՝ 50.000 տպաքանակով, և տարածվում է աշխարհի մոտ 200 երկրում: Ամսագրի վարկանիշով՝ Կոնվերս Բանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծառայությունների առաջատարն է եղել նաև 2019-2021թթ:
Մանրամասները՝ 010-511-211, conversebank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից