Ֆինլանդիայում մի ամբողջ համայնք անցնում է արևային էներգիայի
МеждународноеՖինլանդիայի հարավային Սավո նահանգի Սուլկավա հանմայնքը ծրագրում է դառնալ երկրում առաջին համայնքը, որը լիովին ապահովելու է էլեկտրականության իր կարիքները արևային էներգիայի միջոցով։
Այսօր Սուլկավայում կառուցվում է Ֆինլադիայում ամենախոշոր արևային էլեկտրակայաններից մեկը։ 7 հեկտար հողի վրա, ընդհանուր առմամբ տեղադրվել է 9000 արևային վահանակներ։ Արևային էլեկտրակայանը ծրագրում են միացնել ցանցին արդեն մարտին և ակնկալվում է, որ այն պետք է տարեկան արտադրի էլեկտրաէներգիա, որն իր ծավալով երկու անգամ գերազանցում է համայնքի կարիքները։
«Արևային էներգիան ծածկելու է ամեն ինչ, համայնքի էլեկտրականության սպառումը և դրա տարածքում, գտնվող բոլոր բնակարանների, անշարժ գույքի, ջրային կայանների էլեկտրամատակարարումը, նաև փողոցայինն լուսավորությունը, ճանապարհային երթևեկությունը և այլն», - ասել է Սուլկավայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Անտի Հուլկոնենը։
Ի դեպ, Ֆինլանդիան այն երկրներից է, որտեղ արևային էներգիայի արտադրությունը գտնվում է ամենացածր մակարդակի վրա։ Գտնվելով հյուսիսում՝ Ֆինլանդիան ընդհանուր սահման ունի Ռուսաստանի հետ և մշտապես գազ է ստացել, սակայն այժմ Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման պայմաններում այդ երկիրը կարիք ունի արագ տեմպերով էներգիայի նոր աղբյուրներ որոնել, ուստի և այժմ սկսել է լայն թափով արևային էլեկտրաէներգիայի կառուցումը։
Մինչև 2022 թվականը արևային վահանակների միջոցով արտադրվում էր ֆինլանդիայի ամբողջ էլեկտրականության ընդամենը 1 տոկոսը։ Ծրագրվում է մինչև 2024 թվականը այդ ցուցանիշը հասցնել մինչև 15 տոկոս, իսկ մինչև 2030 թվականը Ֆինլանդիայում էլեկտրաէներգիայի 50 տոկոս և ավելին արտադրվելու է արևային վահանակների միջոցով։
Ֆինլանդիայի օրինակը հրաշալի կարող է լինել նաև Հայաստանի համար, միայն թե հարկավոր է ոչ միայն ընկերությունների լուրջ աշխատանք, իսկ Հայաստանում ընդամենը մեկ ընկերություն կա արևային վահանակներ արտադրող ՝«Սոլարոնը», այլ նաև հստակ քաղաքական կամք, որպեսզի իշխանությունն ինքը շահագրգռված լինի երկրում արևայաին էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ։