Ռուսներին բացատրել են, թե ինչպես և որտեղ տեղադրել արևային մարտկոցներ
ОбществоNovostivl.ru-ն գրում է, որ ռուս բնապահպան և «ШЭР» ողջամիտ սպառման մասին լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը խոսել է այն մասին, թե ինչպես և որտեղ կարելի է տեղադրել արևային մարտկոցները և կիսվել է օգտակար տեղեկություններով արևային մարտկոցների տեղադրման մասին։ Փորձագետը նշել է, որ եթե արևային մարտկոցները չեն խանգարում հարևաններին, ապա դրանք կարող են տեղադրվել նույնիսկ բնակարանի պատշգամբում, եթե դա նպատակահարմար է։ Մասնագետն ընդգծել է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները Ռուսաստանում այնքան հաճախ չեն օգտագործվում, որքան, օրինակ, Եվրոպայում կամ Ամերիկայում։ Արևային մարտկոցները, ըստ փորձագետի, կարող են տեղադրվել ինչպես առանձնատներում, այնպես էլ բնակարաններում։
Ներկայումս Ռուսաստանում 1%-ից ոչ ավելին է բաժին ընկնում արևային էներգիային, չնայած այն հանգամանքին, որ երկրում վաղուց են արտադրվում արևային մարտկոցներ։ Բացի դա ռուսական պետությունը խրախուսում է երկրի քաղաքացիներին անցնել «կանաչ» էներգիայի։ Բնապահպանը նշել է, որ պանելները կարելի է տեղադրել մասնավոր տանը ցանկացած վայրում, օրինակ դրանցով կարելի է բառացիորեն ծածկել տանիքը, կամ տեղադրել գետնին։ Բայց այդ ամենը անելուց առաջ առաջ անհրաժեշտ է ընտրել բարձրորակ երաշխիքով պանելներ, իսկ ավելի լավ կլինի դրանք ձեռք բերել անմիջապես սպասարկման կենտրոնից։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]