Եթե Վարդանյանը հեռացվի պաշտոնից դա մեր իշխանությունների ամենակոպիտ սխալներից մեկը կլինի
ОбществоԳարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է`
Իզուր չէր Բայրամովը ի լուր աշխարհի հայտարարում, որ նախկինում լավ էլ ռեինտեգրացիան հարթ ընթանում էր ըստ պլանավորվածի։
Ուշ չէ իրար հետ լեզու գտնել, ներքին քաղաքական խանդը մի կողմ դնելն ու միահամուռ միակ թշնամու հետ պայքար մղելը, որքան էլ մեր հասարակության լայն շրջանակներ թիրախավորում են Վարդանյանին (հիմնականում չհասկանալով եւ իրենց հավանած քաղաքական գործչի ազդեցության տակ), պետք է հասկանան, որ նա Արցախում միակ գործիչն է, որը անձնական շահերից ելնելով ոչ մի գործարքի չի գնա թշնամու հետ, նա հաջողած գործարար ու հանրային գործիչ է, կառավարչական լուրջ գիտելիքով եւ փորձով օժտված, նրա հնարավորություններից մաքսիմալ պետք է օգտվել։
Ռուսական ազդեցության բաղադրիչը առ ոչինչ է, քանզի Արցախում մինչ Վարդանյանի գալը խայտառակ ռուսամոլ դրսեւորումների ենք հանդիպել` Էլ Պուտինի ծննդյան շնորհավորում, էլ Դոնբասի ազատագրման շնորհավորում...