Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 3-ին «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 09։15-ի սահմաններում Մասիս բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 13 օրական Հովսեփ Հ․-ն է։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։