Գագիկ Ծառուկյանը կմնա ազատության մեջ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ մասնաճյուղում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը երեք օր քննարկվելուց հետո հրապարակվեց: Դատավոր Ռոբերտ Պապոյանը որոշում կայացրեց ԱԱԾ միջնորդությունը մերժել, ինչը նշանակում է, որ ԲՀԿ առաջնորդին չեն կալանավորի:
Ծառուկյանի պաշտպանի գնահատմամբ դատարանը որոշու կայացրեց վեր կանգնելով քաղաքական գործընթացներից, ինչը, ըստ նրա, կարևոր է իրավական պետության կայացման համար: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդը առաջին իսկ օրից առաջադրված մեղադրանքը չի ընդունել և այն որակել է որպես շինծու:
Թե ինչպես կընթանան իրադարձությունները պարզ կդառնա առաջիկայում, իսկ այս պահին արձանագրենք, որ մեկ շաբաթ առաջվանից սկսված Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող գործողությունները հանգուցալուծվեցին առանց քաղաքական ուժին կալանավորելու: