Արցախցի երեխաները, ովքեր չեն կարողանում վերադառնալ իրենց տուն, հնարավորություն ունեցան մասնակցելու ամանորյա զարդարանքների և նվերների պատրաստման վարպետության դասին
ОбществоԳալիք ամանորյա տոներին ընդառաջ արցախցի երեխաները, ովքեր երկու շաբաթից ավելի չեն կարողանում վերադառնալ իրենց տուն, հնարավորություն ունեցան մասնակցելու ամանորյա զարդարանքների և նվերների պատրաստման վարպետության դասին։ Երեխաները սովորեցին նաև հյուսել Արցախի նարոտը՝ Արցախի անկախության ճանաչման խորհրդանիշը։ Այս անգամ նրանց հյուընկալել էին «301 իմաստության երկիր» հիմնադրամում։ «Մեզ համար մեծ հաճույք է հյուրընկալել երեխաներին, մենք շատ հուզված պատրաստվում էինք այս հանդիպմանը և ամեն ջանք գործադրում էինք երեխաներին ամանորյա կախարդանքի զգացում հաղորդելու համար», - նշեց հիմնադրամի ներկայացուցիչը: Ընդհանուր առմամբ վարպետության դասին մասնակցում էր տարբեր տարիքի 28 երեխա։
«Դժվարությունները միայն միավորում են մեզ»,- ասում է հիմնադրամի տնօրեն Գայանե Մանուկյանը։ «Այս պահերին հատկապես սուր է զգացվում, որ մենք միասնակաn ենք, և նրանք մեր ընդհանուր երեխաներն են, որոնց համար բոլորս հավասարապես պատասխանատու ենք»,- հավելեց նա և խոսեց նարոտի նշանակության մասին։ Սպիտակ, կարմիր և մանուշակագույն թելերի միահյուսումը հայ ժողովրդի և Արցախի միասնության խորհրդանիշն է, որտեղ սպիտակը մարմնավորում է արցախյան անպարտելի ոգու մաքրությունը, կարմիրը՝ հաղթելու կամքը, մանուշակագույնը՝ մեր պատմական հիշողությունը։
Միջոցառման ավարտին երեխաները տեսաուղերձ ձայնագրեցին իրենց ծնողների համար և ցույց տվեցին իրենց հյուսած նարոտները։
Ամենափոքր հյուրին՝ վեցամյա Մարկ Ավանեսյանին վստահվել էր գլխավորը՝ զարդարել Սուրբ Ծննդյան աստղը, որը նա որոշել է տուն տանել: Եղել են նաև նվերներ, ամանորյա անակնկալներ, մրցույթներ, բայց ամենահուզիչը հույսի մասին «Կյանքի ճանապարհ» երգի կատարումն էր, որն առանձնահատուկ զգացումով կատարեցին տղաները։ Երգ հավատքի և Արցախի, նրանց ապագայի ավելի լավ ապագայի մասին:
Հանդիպման ավարտին երեխաները վառեցին Ամանորի տոնածառի լույսերը և խոստացան հաջորդ տարի կրկին վերադառնալ արդեն ծնողների հետ։
Եվս մեկ նման հանդիպում անցկացվեց նաեւ Գորիսում տեղակայված 35 երեխաների համար։