Արցախի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներն այլևս երկընտրանք չեն թողել․ Գևորգ Գևորգյան
ОбществоՌազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իմ սիրելի հայրենակիցներ, որքան հնարավոր է տարածեք այս ուղերձը
Հայրենակիցնե՛ր, ելնելով ստեղծված իրավիճակից, սույն թվականի ապրիլի 24-ին հիմնադրված «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժումը, ի զորակցություն Արցախի, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12.00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի (Խորենացի փող․,15) «Քրք Քրքորյան» սրահում, հրավիրում է ծրագրային քննարկում-հավաք։
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերները մեզ այլևս երկընտրանք չեն թողել։ Իրավիճակը էլ ավելի է սրվում թուրք–ադրբեջանական ագրեսոր տանդեմի և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների ճնշման ներքո։ Մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման եզրին, սա լրջագույն ահազանգ է, որի գիտակցումը պետք է միավորի մեր հասարակությանը՝ հանուն ապրելու ու Հայրենիք ունենալու նպատակի։
Այս մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու ու հարատև խաղաղության հասնելու մի ճանապարհ է մնացել՝ բռունցքված ու աննահանջ ցույց տանք միասնական Հայաստանի ուժը։