Ջիջիի հիմնադիրը մնացել է շրջափակված Արցախում
ОбществоԱրդեն 8-րդ օրն է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է, ինչի հետևանքով բազմաթիվ հայրենակիցներ մնացել են տունդարձի ճանապարհին՝ սպասման մեջ։
ցց-ի հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը նրանցից մեկն է։
Խաչատուրը մեկնել էր Ստեփանակերտ՝ նոր ցց-ի գրասենյակի բացմանը մասնակցելու, երբ փակվեց ճանապարհը, և Արցախը մնաց շրջափակման մեջ։
Գտնվելով Արցախում արդեն շուրջ մեկ շաբաթ՝ Խաչատուրը հյուրընկալվել է Արցախի հանրային ռադիոյին՝ կիսվելով ընթացիկ աշխատանքներով և ապագայի հեռանկարներով։
Ջիջին արդեն տարիներ շարունակ գործունեություն է ծավալում Արցախում, և ընկերության հետ համագործակցությունը եկամտի աղբյուր է հանդիսանում արցախցի հարյուրավոր ընտանիքների համար։ gg-ի նպատակներից հաջորդը նոր՝ ավելի մեծ գրասենյակի բացումն է, որը միտված է Արցախում աշխատատեղերի քանակի ավելացմանը։
«Մենք միասին մեծ հաջողությունների կհասնենք․ ամեն ինչ սկսվում է երազանքից»,- նշում է Խաչատուր Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով Մեծ Հայքի գաղափարախոսության կարևորությունը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։