Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի և Աուդիտորների պալատի միջև համագործակցության հուշագիր է կնքվել
ОбществоՀայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի և Աուդիտորների պալատի միջև համագործակցության հուշագիր է կնքվել։
Երկու կողմերը առանձնացրել են հիմնական միջոցառումների փաթեթները, որոնց շրջանակներում իրացվելու է համագործակցությունը։ Մասնավորապես՝
Օրենսդրական նախաձեռնությունների մշակման շրջանակներում ձևավորել համատեղ խմբեր,
Գործարարներին և ոլորտի մասնագետներին հուզող հարցերի վերաբերյալ կազմակերպել մասնագիտական կլոր սեղան - քննարկումներ,
Երկու կազմակերպությունների և նրանց շահառուների համար կազմակերպել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, սեմինար քննարկումներ,
Պետական մարմինների հետ ձևավորել երկխոսության հարթակ,
Կազմակերպել երկու կազմակերպությունների անդամների և շահառուների շահերի պաշտպանություն։