Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարեգործական նախաձեռնությունները՝ ի շահ մեր երկրի ու համաքաղաքացիների
ОбществоԳեղեցիկ և անկեղծ երախտագիտության խոսքերն անշուշտ հաճելի և ցանկալի են յուրաքանչյուր մարդու համար:
Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարգործական աշխատանքներ իրականացնել մեր երկրում։Վստահաբար, նա շարունակելու է իր առաքելությունը նաեւ այս ուղղությամբ՝ գնահատելով մեր մեծերին։
Դեռ 2014 թվականին՝ ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկիր, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր և կրկնակի արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի կիսանդրու բացման արարողության ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր նախաձեռնել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, սպորտային մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրու կառուցման աշխատանքները։ ԲՀԿ առաջնորդը վստահ է՝ մեծերին պետք է նաև իրենց կենդանության օրոք մեծարենք։
2022 թվականի դեկտեմբերին Ծառուկյանի խոստումն արդեն իրականություն է դարձել։ Կիսանդրու կառուցման ընթացքին Գագիկ Ծառուկյանն անձամբ է հետևել։
Օղակների արքայի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրվել է Ազարյանի անունը կրող մարզադպրոցի բակում։
Կիտանդրու բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Ալբերտ Ազարյանը, Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և բազմաթիվ մարդիկ, որոնք հպարտանում ու հիանում են Ալբերտ Ազարյանով։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից Ալբերտ Ազարյանի կիսանդրու կառուցման աշխատանքները նախաձեռնելը նպատակ է ունեցել մեծարել լեգենդին, որը մեր պատիվը բարձր է պահել ամբողջ աշխարհում։
Կիսանդրու բացման արարողության ընթացքում Գագիկ Ծառուկյանը խոստացավ՝ Ազարյանի անունը կրող նոր մարզադպրոց է կառուցվելու։
Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարգործական աշխատանքներ իրականացնել մեր երկրում։ Վստահաբար, նա շարունակելու է իր նախաձեռնությունները նաեւ այս ուղղությամբ՝ գնահատելով մեր մեծերին։ Նրա խոսքը գործի է վերածվում։ Նա շարունակում է մեր երկրում բարեգործական նախաձեռնությունները՝ ի շահ մեր երկրի ու համաքաղաքացիների։