Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա
Общество
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա. Կառավարությունը խոստանում է սուբսիդավորել
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա շուրջ 8,5 դրամով` 200 դրամից դառնալով 208,415 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում միաձայն ընդունեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել եւ պատրաստել որոշման նախագիծ, ըստ որի, սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա նույնը՝ 180 դրամ, իսկ մնացած սովորական սպառողների համար սակագինը 200 դրամից կդառնա 208,5 դրամ:
Իսկ ՏԿԵ նախարարությունն էլ հայտարարել է, որ այսօրվա գործող եւ սահմանվելիք սակագների տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է: Այսինքն սպառողի համար ակագնի որեւէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է:
Հիշեցնենք` դեռևս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու։