Պարտատոմսերի հերթական դոլարային տրանշը IDBank-ից
ОбществоIDBank-ը նոյեմբերի 28-ին թողարկում է նոր անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, ոչ փոխարկելի՝ AMANLBB2KER0 տարբերակիչ ծածկագրով դոլարային տրանշ:
Պարտատոմսերի թողարկման պայմանները հետևյալն են՝
- Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար
- Քանակը՝ 50 հազար հատ
- Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար
- Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս)
- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 3․75%,
- Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2023 թվականի փետրվարի 24-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել` լրացնելով համապատասխան հայտը և ներկայացնելով Բանկ։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում, որտեղ ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ։
Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։
Սույն թվականի հոկտեմբերի 24-ին թողարկված դոլարային տրանշը, ի դեպ, տեղաբաշխվել է ժամանակից շուտ, ինչը վկայում է IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ աճող պահանջարկի և վստահության մասին։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ