Ռուսաստանի դեմ պայքարի Միացյալ Թագավորութան ծրագիրն անգամ Հայաստան է հասել․ գաղտնազերծված փաստաթղթեր
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Թվիթեր սոցիալական ցանցում Թայլեր Փոփ անվան տակ հանդես եկող օգտատերը հրապարակում է տարիներ առաջ տեղի ունեցած արտահոսքի արդյունքում գաղտնազերծված հարյուրավոր փաստաթղթեր, որոնք վկայում են ՌԴ դեմ Միացյալ Թագավորության կառավարության ձեռնարկած համաշխարհային քողարկված հակաքարոզի մասին. նպատակը մեկն է. փոխել ՌԴ գործող քաղաքական վարչակարգը:
«Ռուսաց լեզվի ռազմավարական հաղորդակցության» ծրագրի շրջանակներում Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը 2 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացրել Պետականաշինության ինստիտուտ կոչվող` նախկինում անհայտ մի բարեգործական հիմնադրամի, որպեսզի վերջինս 2017-2019 թվականներին կարողանա երկու փուլով իրականացնել «Ազնվության նախաձեռնություն» ծրագիրը: Անկախ լրագրողները, սակայն, կարճ ժամանակ անց պարզել են, որ դա ոչ թե բարեգործական կազմակերպություն է, այլ հետախուզական ծառայությանը կից կառույց, որում ներգրավված են ՄԻ-6-ի և ռազմական հետախուզության նախկին և գործող սպաներ։ Կառույցը գլխավորում է ռազմական հետախուզության գնդապետ Քրիստոֆեր Նայջել Դոնելլին: