Հայտնի է դաժան ավտովթարից մահացածների անունները
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչների և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից պարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների և մահացածների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Volkswagen-ը վարել է Վaնաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հովսեփ Մուրադխանյանը։ Իսկ BMW-ն վարել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ՝ 19-ամյա Վարդան Դանոյանը։
Վթարի հետևանքով BMW-ի վարորդը և նրա ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Սարիբեկ Արզումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ BMW-ի մյուս ուղևոր՝ Սարուխան գյուղի բնակիչ, 33-ամյա Գարիկ Վռշիկյանը և Volkswagen-ի վարորդ Հ. Մուրադխանյանն ու նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 29-ամյա Սերգեյ Ժամհարյանն ու 31-ամյա Սարգիս Ժամհարյանը տեղում մահացել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Հ. Մուրադխանյանը և Ս. և Ս. Ժամհարյանները ծառայում էին ՀՀ ՊՆ Ն զորամասում՝ որպես պպայմանագրային զինծառայողներ, իսկ Ս. և Ս. Ժամհարյանները հարազատ եղբայրներ էին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, բախվել էին BMW և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։