Թաղվարդում իրավիճակը կրկին լարվել է
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Արցախի Թաղավարդ գյուղի բռնազավթած հատվածում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները կրկին մուղամ են միացրել։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը, վերջին անգամ ադրբեջանական մուղամի ձայնը լսելու տհաճությունը գյուղացիները զգացել էին մոտ յոթ ամիս առաջ։
«Ապրիլից սկսած չէինք լսում էդ ձայնը։ Այսօր նորից զռռոցը գցել էին գյուղ։ Տներից մոտ երեք հարյուր մետր հեռավորության վրա է գյուղի եկեղեցին՝ իրենց բռնազավթած հատվածում․ դինամիկները բերել են դրել հենց եկեղեցու մոտ ու միացրել մուղամը։ Մոտ մեկ ժամ է՝ միացրած է»,-ասաց Բադասյանը։
Արցախի օկուպացված հատվածում տեղակայված ադրբեջանցիներն Արցախի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ընկճելու և վախեցնելու համար պարբերաբար ակտիվացնում են այդ հոգեբանական գրոհները։ Մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կլկլոցները լսվում են նաև Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։
Նշենք, որ թշնամական քարոզչամեքենան տևական ժամանակ է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով նաև տեղեկատվական գրոհներ է իրականացնում արցախահայության նկատմամբ։
Այսօր ևս արհեստածին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Մինչդեռ իրականում հենց Արցախի օկուպացված հատվածում ամրացած ադրբեջանցիներն են պարբերաբար կրակ բացում ինչպես ՊԲ ստորաբաժանումների, այնպես էլ գյուղատնտեսական աշխատանքով զբաղված խաղաղ բնակիչների վրա։
Միայն վերջին 10 օրում ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են Արցախի Հացի, Սարուշեն, Խրամորթ, Ճանկաթաղ, Թաղավարդ բնակավայրերին պատկանող վարելահողերում աշխատող գյուղացիներին ու գյուղտեխնիկան՝ այդ կերպ թույլ չտալով, որ մարդիկ մշակեն իրենց հողն ու վաստակեն օրվա ապրուստը։