Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Փաշինյանի և Ալիևի բանակցությունների մասին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Ֆրանսիան հավատարիմ է մնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունների աջակցմանը, գրում է РИА Новости-ն։
Գործակալության հետ զրույցում նման հայտարարություն է արել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։
«Ֆրանսիան լիովին հավատարիմ է Բրյուսելի, Պրահայի և Վաշինգտոնի հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն», — ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով լրատվական գործակալության հարցին այն մասին, թե արդյոք Ֆրանսիան մտադիր է Ալիևի ու Փաշինյանի միջև Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպման առաջարկ անել: