էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին արևային մարտկոցների օգտագործումը Ռուսաստանում շահութաբեր է դարձել
ЭкономикаSolovei.info-ն գրում է, որ Ռուսաստանում էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին փոքր և միջին բիզնեսի համար ձեռնտու է դարձել արևային մարտկոցների օգտագործումը։ Այս մասին ասվում է «Коммерсант» հրատարակության նյութում։ Ռուսաստանում վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է այն շրջանների թիվը (21), որտեղ 1 կՎտժ-ի դիմաց 7 ռուբլիից ավելի միջին գին է միջին լարման էլեկտրացանցերին միացված սպառողների համար : Շրջանների և հանրապետությունների թիվը, որտեղ ցածր լարման սպառողների համար էլեկտրաէներգիան 8 ռուբլիից ավելի է աճել է մեկ քառորդով (38): Դրա պատճառով էլ զգալիորեն նվազել է արևային էլեկտրակայանների, որոնք հանդիսանում են էներգիայի վերականգնվող աղբյուրների տեսակներ, կառուցման ծախսերի վերադարձի ժամանակահատվածը։ Դա առաջին հերթին վերաբերում է Կրասնոդարի երկրամասին։ Արևային էլեկտրակայաններն իրենց արդյունքն են տալիս նույնիսկ ցածր լույսի ակտիվություն ունեցող շրջաններում։ Նրանց շուկայի ծավալները տարեցտարի աճում են, և այդ թվերը կարող են բազմապատկվել էլեկտրաէներգիայի հետագա թանկացումների պատճառով։ Այնուամենայնիվ, այդ տեսակի էներգիայի արտադրությունը միշտ չէ, որ հաղթում է մրցակցությունը նույնիսկ համեմատելի գնային պայմաններին: Ռուսաստանում վառելիքի սեփական արտադրությունը դեռևս ավելի գրավիչ է, քան վերականգնվող էներգիայի աղբյուրների ստեղծումը, կարծիք են հայտնել փորձագետները:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]