Ողբերգական ավտովթար. կան զոհեր և վիրավորներ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Նոյեմբերի 26-ին, ժամը 01:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ-իցհայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, բախվել են «BMW» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 2003 թ.) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Ս. Ա.-ին (ծնված 1997 թ.), ովքեր հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Վ.-ի (ծնված 1989 թ.), իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդի, ուղևոր Ս. Ժ.-ի (ծնված 1993 թ.) և անձը չպարզված քաղաքացու դիերը։