22-ամյա մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց երեխային օրորոցում հայտնաբերել է մահացած
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում «Սևան» բժկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 05։50-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանություն հրավիրված երեխայի 22-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում ինքը երեխային կերակրել է, ապա պառկեցրել օրորոցում։ Ու 2 րոպե անց տեսել է, որ երեխան անշարժ է, բերանից փրփուր է գալիս, ու պարզել է, որ երեխան մահացել է։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Auroranews-ը միջադեպի վերաբերյալ փորձում է կապ հաստատել ՀՀ Ոստիկանություն՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար։