Ոստիկանությունը՝ երեկ Պեմզաշենում տեղի ունեցածի մասին
ОбществоՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած երեք սպանության մեջ մեղադրվողներից մեկի տունը հրկիզելու փորձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից նշեցին, որ նոյեմբերի 20-ին Պեմզաշեն գյուղում հերթապահություն իրականացնելիս ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 5 անձի, ովքեր, կոտրելով պատուհանը` պատրաստվում էին բենզինով այրել տունը։
«Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- ասացին ոստիկանությունից:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 20-ին ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանները նկատել են, որ մի քանի կին մոտեցել են նշված տանը, նրանցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն, ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։ Ըստ նույն տեղեկությունների՝ տունը պատկանում է երեք սպանությունների մեջ մեղադրվող, կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։
Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։ Ոստիկանությունը ձերբակալել էր պեմզաշենի երկու բնակչի։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել։ Սպանության մեջ մեղադրվողներից մեկը խոստովանական ցուցմունք է տվել: