Խոշոր հրդեհ Երևանում
ОбществоՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 15-ին, ժամը 05։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկանյան փողոցում գտնվող եռահարկ տան երկրորդ հարկում։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները տարահանել են 5 բնակչի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել՝ 06։02-ին։ Այրվել են պահարան և մուտքի դուռը:
Ա. Ա․-ն (ծնված 1972 թ․) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ Վ․ Ա․-ն (ծնված 2012 թ․) ծխահարվել է, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: