Պեմզաշենում կասկածյալներից մեկն ականատես է եղել, թե ինչպես են տեղափոխում մոր ու երեխաների մարմինները
ОбществоՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքի մասին նոր տեղեկություններ են ի հայտ գալիս։ Կան երկու ձերբակալվածներ, որոնք նույն գերդաստանից են, ազգականներ են՝ Վ․Բ.-ն և Ա․Բ.-ն։ Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները նրանցից մեկին հայտնաբերել են Երևանում, իսկ մյուսը դեպքից հետո մնացել է գյուղում։ Գյուղում մնացած անձը պարբերաբար գնացել է դեպքի վայր ու հետևել իրավապահների կատարած օպերատիվ-քննչական գործողություններին։ Նա նույնիսկ ականատես է եղել, թե ինչպես են դեպքի վայրից տեղափոխում զոհերի դիերը։ Պեմզաշենից էլ տեղեկացանք, որ այդ նույն անձը երեկ մասնակցել է սպանդի ենթարկված ընտանիքի հուղարկավորությանը, ցավակցել ընտանիքի հորը, որից հետո նրան ձերբակալել են։