Արամ Ասատրյանի թոռն ամուսնացել է ԱՄՆ–ում. տեսանյութ
ОбществоՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ-ում տեղի է ունեցել երգիչ Արամ Ասատրյանի թոռան՝ Արամի հարսանիքը: Հանրահայտ երգչի որդին` Տիգրան Ասատրյանը, այդ մասին հայտնել է ինստագրամյան իր էջում։
«Այս աշխարհում էդ քո սրտի նման, որ սիրտ ուզեմ, էլ չեմ ճարի։ Իմ ողջ կյանքի պարծանքն է իմ տղան, հարսանիքն է իմ Արամ»,–ասում է Տիգրան Ասատրյանն ու հավելում` այսօր սկսվել է Ասատրյան գերդաստանի սիրո տոնը։
Արամի և Լիլիթի հարսանիքն անցկացվել է հայկական ավանդույթներով` հայկական երաժշտությամբ, հարսին հագցնելով, «սինիներ» ու գաթա պարեցնելով։
Նշենք, որ Լիլիթը նույնպես բնակվում է ԱՄՆ–ում։
Ի դեպ, Տիգրան Ասատրյանը նորապսակներին նվիրված նոր երգ է թողարկել այսօր։