32–ամյա կինը կախվելու միջոցով ինքնասպան է եղել. մեքենայում նամակ է հայտնաբերվել
ОбществоՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 16։40-ի սահմանում, «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին եւ հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված, որտեղ հայտնաբերել են աղջկա կախված դի։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։45-ի սահմանում,Երեւանի բնակիչ՝ 32-ամյա Լուսինե Հ.-ն Աշտարակ-Աբովյան ավտոճանապարհի եզրային հատվածից դեպի Նոր Երզնկա համայնքի վարչական տարածքում գտնվող շինության բետոնե ծածկից դուրս ցցված մետաղյա ամրանից եկել է ավտոմեքենայի ամրագոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Toyota մակնիշի ավտոմեքենա, որով Լուսինե Հ.-ն դիմել է ծայրահեղ այդ քայլին։
Ավտոմեքենայի առջեւի հատվածում՝ վարորդի կողքի նստարանին, հայտնաբերվել է նամակ, որում գրված է «Երկինքը ինձ կանչել է, մեռնում եմ, որ ապրեն իմ համար թանկ մարդիկ, կներեք ինձ, սիրում եմ ձեզ»։
Կայքի տեղեկություններով, մահացածը ունեցել է առողջական խնդիրներ։ Նրան էլ հայտնաբերել է իր բարեկամը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական եւ ձեռագրաբանական փորձաքննություն։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։