Երբ ցեխը մնում է այն նետողի ձեռքերին
ОбществоԵրբ Հայաստանում հաջողված ընկերությունը ոչ պակաս հաջող գործունեություն է ծավալում նաև ի շահ ՀՀ Զինված ուժերի, ապահովում հայ զինվորի արժանապատիվ և առողջ սնունդը, լրագրողի անվան տակ կերպարներ են հայտնվում, որոնց միակ բանուգործը ցեխ արձակելն է։
Եվ հազվադեպ է լինում, որ այդ ցեխարձակումների պատճառը տարրական նախանձն է։ Սովորաբար, նման «լրագրողներն» էլ սնվելու իրենց, ոչ այնքան մաքուր աղբյուրներն ունեն։
Շուրջ չորս տարի «Արտլանչ» ընկերությունն ամենայն մանրամասնությամբ ապահովում է զորամասերի մեծ մասի սնունդի առաքումները, իսկ զինվորներն էլ վստահ են, որ առողջ ու լավ են սնվում։
Զորամասերում պատրաստվող սնունդի որակի մասին կեղծ տեղեկություններ տարածելը ծիծաղից բացի այլ արձագանք չի հարուցի, իսկ կեղծիքն էլ կմնա այն տարածողի կոկորդում, ուստի անհայտ ծագման և սնման մի «զանգվածային կեղծամիջոց» փորձել է այլ եղանակ հորինել, մասնավորապես, տեղեկություն տարածել, իբր դիրքեր առաքվող պահածոն անորակ է և սնվելու համար ոչ պիտանի։
Իրենց օրագրում նշում անելու համար էլ զանգահարել են «Արտլանչի» տնօրենին, մեկնաբանություն խնդրել, իբր «հոդվածի» «անաչառությունն» ապահովելու համար։ Եվ երբ Բակուր Մելքոնյանը խնդրել է գոնե հուշել, թե որ կողմի դիրքերից է բողոքը, որպեսզի հասկանան, թե որ մատակարարի հետ լուրջ խոսեն, կրկին ստուգեն առաքվող պահածոները, պատասխան չի եղել։
Համենայն դեպս, իրենց մոգոնած հոդվածում այդ մասին տառ անգամ չկա։ Փոխարենը անհայտ ծագման այլ աղբյուրներին հղումներ են, ոմն անանուն անձի «ուղիղ խոսք»։
Թերևս, կարելի էր լուրջ չընդունել նման փնթի խզբզոցը, սակայն ցավալի է, երբ իրենց լրագրող հորջորջողները ստով ու կեղծիքով փորձում են հարվածել հազվագյուտ բիզնեսներից մեկին, որ իսկապես բարիք է ստեղծում, ապահովում հայ զինվորի սնունդը։ Իսկ այդպիսի «վայ-լրագրողներին» կարելի է քսան տարի առաջվա բանակ ուղարկել, իրենց արժանի ապուրն ու պահածոն ճաշակելու։
Կարեն Վարդանյան