Պեմզաշենի սպանությունից նոր մանրամասներ են հայտնի
ОбществоՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Պեմզաշենում սպանության դեպքի առիթով բերման ենթարկված, ձերբակալած դեռ չկա: Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Եթե նորություն լինի, անպայման տեղյակ կպահենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք էր տեղի ունեցել․ տներից մեկում հայտնաբերվել էր կնոջ և երկու երեխաների դի։ Սպանությունը կատարվել էր գիշերը և դաժանաբար։
MediaHub-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կնոջ կրծքավանդակի հատվածում մի քանի տեղով դանակի հարվածներ են եղել, դստեր որովայնի հատվածում են դանակով հարվածել, տղայի ձեռքերն ու ոտքերը կապված են եղել, վերջինիս սպանել են անկողնու մեջ։ Երեքի դեպքում էլ պարանոցը կտրած է եղել։ Դիերը հայտնաբերվել են ննջարանում։
«Դուռ, պատուհան չեն կոտրել, ըստ էության, դուռը բացել են, հանցագործը նորմալ մտել է։ Ոչ մեկին չեն կասկածում, դիակները դեռ դուրս չեն բերվել տնից», - MediaHub.am-ին ավելի վաղ հայտնել էր համայնքնի բնակիչներից մեկը։