ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
ОбществоՏեղաբաշխումն իրականցվելու է ստանդարտ փակ աճուրդի եղանակով։ Ընդ որում, նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը տեղափոխվելու է հաջորդ տեղաբաշխման օր մինչև ամբողջական ծավալի տեղաբաշխումը։
Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվելու է 13% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և 7,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար։ Թե՛ դրամային, թե՛ դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է։
Տեղաբաշխման աճուրդի յուրաքանչյուր օրվա արդյունքները, այն է՝ տեղաբաշխված ծավալ, կտրման գին, աճուրդի մասնակիցների քանակ և այլ էական մանրամասներ, հրապարակվելու են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում՝ www.araratbank.am, www.finca.am։