Հայ-թուրքական սահմանին ական է պայթել
ОбществоՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Կարսի նահանգում Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծման աշխատանքներ կատարող մասնավոր ընկերության աշխատակից Հ․Ա․-ն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ոտքից։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է թուրքական NTV-ն։
Դեպքը տեղի է ունեցել Կարսի Դիգորի շրջանի Հալըքըշլաք գյուղում՝ Հայաստանի հետ սահմանին։ Դեպքի վայր ժամանած բուժանձնակազմը Հ․Ա․-ին առաջին օգնություն է ցույց տվել, ինչից հետո վիրավորը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Հ․Ա․-ի վիճակը ծանր է։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։