Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ОбществоՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի հարավային սահմաններին հարող տարածքներում սկսվել են հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժությունները։
ՊՆ-ից հայտնել են, որ դրանք անցկացվում են հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաևի գլխավորությամբ։
Զորավարժություններում ներգրավված ռազմաօդային և հրթիռահրետանային ուժերի ստորաբաժանումները կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։