Կիբերանվտագության միջազգային առաջատար ընկերությունը կներկայանա նոր բրենդով
Общество- HelpSystems-ը, որը կիբերանվտանգության լուծումեր է տրամադրում 30,000-ից ավելի միջազգային հաճախորդների, այսուհետ կներկայանա նոր բրենդով՝ Fortra։
- Ընկերությունն այժմ ունի 18 գրասենյակ, ավելի քան 3000 աշխատակից ամբողջ աշխարհում և 140-ից ավելի մասնագետ հայաստանյան գրասենյակում
- Fortra-ում կան աշխատանքի հիանալի հնարավորություններ կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտներով հետաքրքրվող մարդկանց համար
HelpSystems-ը հայտարարեց, որ այն վերանվանվել է Fortra: Էվոլյուցիոն այս զարգացումն արտացոլում է գործընկերներին օգնելու նվիրվածությունը, որպեսզի սպառնալիքներով լի բիզնես աշխարհում կիբերանվտանգությունն ունենա ավելի պարզ և հասանելի լուծումներ։ Fortra-ն կտրամադրի կիբերվտանգներից պաշտպանվելու համապարփակ լուծումներ՝ հնարավորություն տալով ընկերություններին համատեղել անվտանգության հասունության բարձր աստիճանը և առօրյա գործունեության արդյունավետությունը։
Որպես այս էվոլյուցիայի մի մաս՝ ընկերությունն իր ռեսուրսները կենտրոնացրել է կիբերանվտանգության և ավտոմատացման վրա՝ ձեռք բերելով կարողություններ տվյալների անվտանգության, ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգության կառավարվող ծառայությունների ոլորտներում: Fortra-ի հմուտ փորձագետների թիմն ստեղծել է մի հարուստ գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ունենալ նորարարական ինտեգրացիաներ և լուծել խնդիրները նոր և առավել արդյունավետ ձևերով: Ընկերության նվաճումները ներառում են նաև այնպիսի ընկերությունների ձեռքբերումը, ինչպիսիք են Alert Logic, Digital Guardian, Cobalt Strike, Tripwire, Digital Defense, Terranova Security, Agari, PhishLabs, Core Security, GoAnywhere, Titus և այլ հայտնի ծրագրային ապահովման ծառայություններ մատուցող ընկերություններ:
«Կիբերանվտանգության ոլորտը անընդհատ փոփոխվում է, և մենք աճում ենք դրան համընթաց», - նշել է Fortra-ի գլխավոր գործառնական տնօրեն Քեյթ Բոլսեթը: «Սա շատ կարևոր և ոգևորիչ պահ է մեզ համար, քանի որ մենք մեկնարկում ենք մի նոր շարժում, որը դրական փոփոխություններ կբերի ոլորտում, ինչպես նաև մեր գործընկեր կազմակերպություններում: HelpSystems-ում բոլորը համախմբված են այս առաքելության շուրջ, որպեսզի միասին հաղթահարենք անվտանգության անկառավարելի թվացող մարտահրավերները և մեղմենք մեր բազմաթիվ հաճախորդների մտահոգությունները: Մենք ցանկանում ենք, որ Fortra-ն մեր հաճախորդների համար դառնա կիբերանվտանգության այն դաշնակիցը, որը կլինի իրենց հետ ամեն քայլափոխին»:
Վերջին տարիներին Fortra-ի աճը տպավորիչ է եղել։ Ընկերությունն այժմ ունի ավելի քան 3000 աշխատակից, 18 գրասենյակ և ավելի քան 30,000 հաճախորդներ ամբողջ աշխարհում: Իսկ հայաստանյան գրասենյակում այսօր 140-ից ավելի մասնագետներ են աշխատում, ովքեր միջազգային գործընկերների հետ միասին իրենց արժեքավոր ներդրումն են ունենում Fortra-ի գրեթե բոլոր պրոդուկտների և ծառայությունների մշակման պրոյեկտներում։ Երևանում գրասենյակը բացվել է դեռևս 2016 թվականին, երբ HelpSystems-ը ձեռքբերեց հայկական Sourcio ծրագրային ապահովման ընկերությունը։
Fortra-ն աշխատանքի հիանալի հնարավորություններ է տրամադրում կիբերանվտանգության ոլորտով հետաքրքրվող մարդկանց համար։ Հայաստանի թիմում մասնագետներն աշխատում են ճկուն և դինամիկ միջավայրում, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով կազմակերպել աշխատանքային առօրյան, ինչպես նաև զարգացնել հմտություններն ու կարողությունները կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտներում։
Ավելին՝ https://www.fortra.com/
Fortra-ի թիմին միանալու հնարավորությունների մասին կարող եք տեղեկանալ կայքում՝
https://www.fortra.com/about/careers
Ինչպես նաև Լինքդինյան էջում՝
https://www.linkedin.com/showcase/fortra-armenia/