Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արար» հիմնադրամի ներկայացուցչական պատվիրակությանը
ПолитикаԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է «Արար» հիմնադրամի ներկայացուցչական պատվիրակությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ:
Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվելիք բարեգործական մի շարք ծրագրեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի պատասխանատուների՝ Արցախի զարգացման ծրագրերին մասնակցության պատրաստակամությունը, ընդգծել, որ նմանօրինակ ներդրումների նշանակությունը մեծապես կարևորվում է հետպատերազմյան հիմնախնդիրների հաղթահարման առումով:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումների շուրջ: