Դատապարտում եմ այդ ստոր արարքը, և արագ ապաքինում ցանկանում մեր ընկերոջը. Ավետիք Չալաբյան
ПолитикаԱվետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Շատերդ գիտեք, որ այսօր ահաբեկչական հարձակման է ենթարկվել մեր գործընկեր Էդգար Ղազարյանը: Շտապում եմ հայտնել, որ պրն Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա հենց նոր դուրս գրվեց հիվանդանոցից: Հարձակվողների ինքնությունը դեռևս անհայտ է, բայց հույս ունենք, որ քննությունը կպարզի նրանց ինքնությունը, և ստահակները և նրանց ուղղորդողները արժանի պատիժ կկրեն: Մինչ այդ, դատապարտում եմ այդ զազրելի և ստոր արարքը, և արագ ապաքինում ցանկանում մեր ընկերոջը: