Կոնվերս Բանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ՝ սկսած 0% տարեկան դրույքաչափից
ОбществоԿոնվերս Բանկն ընդլայնել է իր հիփոթեքային վարկատեսակների ցանկը՝ սկսելով էներգաարդյունավետ վերանորոգման ֆինանսավորում նաև պետական աջակցության ծրագրի շրջանակում:
Ծրագրի շրջանակում Բանկն առաջարկում է վարկավորում՝ մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով, 7 տարի մարման ժամկետով: Սահմանամերձ բնակավայրերում տոկոսագումարը պետության կողմից սուբսիդավորվելու է ամբողջությամբ, իսկ այլ բնակավայրերում՝ մասամբ:
Վարկային հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման, կանխիկացման, սպասարկման և այլ միջնորդավճարներ, ինչպես նաև տույժ՝ վարկի վաղաժամկետ մարման դեպքում նախատեսված չեն: Իսկ գրավադրվող անշարժ գույքի ապահովագրությունը կատարվում է Բանկի կողմից՝ վարկի մնացորդային գումարի չափով:
Մանրամասները՝ այստեղ, հեռախոսահամար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: