«Հավաստի աղբյուրը» իր լրատվամիջոցում, հոկտեմբերի 3-ին հրապարակեց, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանի կապիտուլյանտներից․ Արտակ Զաքարյան
ПолитикаՊաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Հավաստի աղբյուրը» իր լրատվամիջոցում, հոկտեմբերի 3-ին հրապարակեց, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանի կապիտուլյանտներից: Նույն հոդվածում «հավաստի աղբյուրը» խոստացավ հրապարակել, թե ի՞նչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և ԵՄ-ն:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին, հակառուսական ալիքի շրջանակներում հրապարակվեցին Ռուսաստանի պահանջները:
Անցնող 5 օրերի ընթացքում «հավաստի աղբյուրի» հետ լրատվամիջոցի կապը կորել է, ու լայն հանրությանը դեռևս չի ներկայացվել, թե ի՞նչ են ուզում թավշյա կապիտուլյանտներից մեր մյուս գործընկերները: Թեկուզ ամեն բան վաղուց պարզ է, սակայն հուսով եմ կայքը մոտ օրերս կվերականգնի կապը «հավաստի աղբյուրի» հետ և կհրապարակվի նախապես խոստացվածը: