Հակառակորդը 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ մխրճվել է ՀՀ տարածք, նրա որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ. ԳՇ պետ
ОбществоՀայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են`ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը դեսպանների հետ հանդպմանն ասաց, որ այդ հատվածում հակառակորդը իր գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։
«Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», - հայտարարեց ԳՇ պետը։
Նա նշեց, թե մխրճումները Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով։
«Որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ», - ընդգծեց Ասրյանը։
ԳՇ պետի խոսքով՝ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։